Ի՞նչ կտա սա Հայաստանին և Արցախին։ Տեսականորեն շատ բան չի կարող տալ, իսկ գործնականում սա հնարավորություն է վերաձևակերպելու ԱՄՆ հայկական լոբբիի տեղը և դերը, աշխատանքի կազմակերպման արդյունավետությունը, ինչպես նաև չափազանց կարևոր մի հանգամանք, որը մինչ այս ներհայկական նախանձի ու այլ գործոնների պատճառով իրականություն դարձնել հնարավոր չի եղել` ԱՄՆ և մնացած բոլոր երկրներում, որտեղ հայկական համայնքներն ունեն պատկառելի ներկայացվածություն և ռեսուրսներ, պետք է տեղի հայերից ընտրվեն ամենահարմար թեկնածուները և ամբողջ համայնքը լծվի նրանց առաջմղման աշխատանքին։
-Ի՞նչ կտա սա մեզ։
Սրանով մենք կունենանք արդյունավետ գործիքներ հայկական տեսակետը պաշտպանելու և Հայաստանի ազգային-պետական շահերը սպասարկելու համար։
Նույնը վերաբերում է նաև Ռուսաստանի հայկական համայնքին, որն այսօր հայկական հարցերից ամենատարածված և ամենապասիվ համայնքի անունն ունի։
Վերադառնալով 2024 թվականի նախագահական ընտրություններին, պետք է նշել, որ սա առիթ և հնարավորություն է հայկական լոբբին «վերակենդանացնելու» և Արցախի ինքնորոշման ճանաչման հարցը առաջ մղելու համար, օգտագործելով տեղի հայության քվեների հանգամանքը։
Ինչպե՞ս կկարողանանք իրագործել այսպիսի բարդ աշխատանք, դա մտքի ճկունության և նպատակի հաստատակամության արդյունք է, իսկ որ մենք կարող ենք դա անել, կասկած չունեմ։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ
Պատկերը՝ By kentronhayastan, Ssolbergj - Ssolbergj's work, Public Domain, https://commons.wikimedia.org/w/index.php?curid=9091810